Ֆուտզալ. Հայաստանի հավաքականի դարպասապահը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
Կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Պալման» (Իսպանիա) և պորտուգալական «Սպորտինգը»։
Հանդիպումն անցավ անչափ լարված և թեժ մթնոլորտում, որի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 6-մետրանոց հարվածներ, որոնց ժամանակ ավելի դիպուկ էին «Պալմայի» ֆուտբոլիստները` հաղթելով 5:3 հաշվով։
«Պալմայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, ով 6-մետրանոց հարցածաշրի ժականակ հետ մղեց մրցակցի հարվածներից մեկը։
Նշենք, որ իսպանական ակումբն առաջին անգամ է դառնում Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուան Մյուլլեր, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Հայաստանի-հավաքական, Չեմպիոնների-լիգա, Պալմա, Սպորտինգ, ֆուտզալ, Ֆուտզալի Չեմպիոնների լիգա