Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը համառ պայքարում հաղթեց Բոսնիային
Ֆուզալի աշխարհի 2024 թ. առաջնության հիմնական փուլի 3-րդ խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Կարեն Դեմիրճյանի Մարզահամերգային համալիրում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ։
Բավական համառ պայքարում Հայաստանի հավաքականը հաղթեց 3:2 հաշվով։
Ռուբեն Նազարեթյանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը։
Նշենք, որ այս խաղով Հայաստանի հավաքականն ավարտեց ԱԱ-2024-ի որակավորման հիմնական փուլը և, վաստակած 12 միավորով, 3-րդ խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը. մեր ընտրանին հաղթել է բոլոր 4 խաղերում։
հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի ուղեգիր, որի վիճակահանությունը կայանալու է սույն թվականի հուլիսի 5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2024-ֆուտզալ, Արթուր Մելքոնյան, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Հայաստանի-հավաքական, Ռուբեն Նազարեթյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ