Ֆուտբոլ vs նորաձևություն

Ֆուտբոլ vs նորաձևություն

13/12/2019 - 12:49

Դիեգո Արմանդո Մարադոնան դատական հայց է ներկայացրել «Dolce & Gabbana» ընկերության դեմ։ Բանն այն է, որ իտալական ընկերությունը 2016 թվականին Նեապոլում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության ժամանակ առանց Մարադոնայի իմացության և թույլտվության օգտագործել է արգենտինացի նախկին ֆուտբոլիսիտի անունը։

Մոդելներից մեկը պոդիում է բարձրացել «Նապոլիի» գույների հագուստով, որը կրել է Մարադոնայի անունը և 10 համարը։ Ինչպես տեղեկանցում է ֆուտբոլիստի փաստաբան Ուլիս Կորեան, դիզայնն արված է եղել առանց Մարադոնայի համաձայնության և առանց նրա հետ քննարկման։

«Dolce & Gabbana» ընկերության հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան արդարանում են դատական հայցի հետ կապված։ Գաբանան նշում է․

«Մենք ցանկանում էինք մեր հարգանքն արտահայտել Նեապոլի և Մարադոնայի հանդեպ։ Մարադոնան լեգենդ է, մենք պարզապես ցանկացել ենք նրան պատվի առնել»։

Դատական գործընթացը տևել է մոտ 3 տարի։ Օրեր առաջ վերջապես կայացվել վճիռ, որը եղել է ի օգուտ արգենտինացի նախկին խաղացողի։ «Dolce & Gabbana» ընկերությունը ստիպված կլինի Մարադոնային վճարել 83 հազար եվրո՝ խաղացողի անունն անօրինական օգտագործելու համար։ 70 հազարը բաժին կհասնի հենց խաղացողին, իսկ 13 հազարը՝ խաղացողի փաստաբանին։

Դատարանում ընկերության մեղադրեցին «ուրիշի հեղինակության շնորհիվ եկամուտ ստանալու» մեջ։ «Մարադոնան համարվում է «ֆուտբոլային կատարալության» հոմանիշ, և երրորդ անձը չի կարող այն օգտագործել առանց նրա համաձայնության»,- նշվում է վերջնական վճռի մեջ։

Մարադոնան instagram-ի իր էջում գրել էր, որ արդարությունը վերականգնվեց․

«Հարգանքը հիանալի բան է, սակայն կարծում եմ, որ «Dolce & Gabbana»-ն պետք է ինձնից թույլտվություն հարցնեին՝ անունս օգտագործելու համար»,- նշված է լեգենդի գրառման մեջ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023