Ֆուլհեմի հարձակվողը ֆանտաստիկ ռեկորդ է սահմանել Չեմպիոնշիփի շրջանակում
Անգլիական Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Լութոն Թաունին»։
Այդ հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը դարձավ Չեմպիոնիշիփի չեմպիոն և հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Պրեմիեր լիգայում։
«Հովեկների» կազմից «Լութոն Թաունի» դեմ հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական հարձակվող Ալեքսանդար Միտրովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։
Սերբ ֆուտբոլիստը պարզապես գերարդյունավետ մրցաշրջան է անցկացնում և Չեմպիոնշիփի շրջանակում անցկացրած 43 խաղում խփել է արդեն 43 գոլ ու վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, 1992/93 մրցաշրջանից ի վեր, երբ հիմնադրվեց Պրեմիեր լիգան, Միտրովիչն առաջին ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնշիփի շրջանակում դառնում է 43 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Միտրովիչ, ԱՊԼ, Չեմպիոնշիփ, Ֆուլհեմ