Ֆոդենը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը
Ֆոդենը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը
02/04/2026 - 13:09

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարող է բաց թողնել աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է BBC-ն։

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում Ֆոդենը «Սիթիում» քիչ խաղաժամանակ է ստանում, բայց նա հավաքականի ճամբար եկավ լայն ժպիտով և մարզումները հիանալի անցկացրեց։

Կարծում էի, թե նա մեզ կզարմացնի ու կխաղա նույն կրքով ու ոգևորությամբ, բայց չկարողացավ ցույց տալ իր ներուժը»,- ասել է գերմանացի մասնագետը։

25-ամյա ֆուտբոլիստը «երեք առյուծների» միակ ֆուտբոլիստն էր, որը Ուրուգվայի (1:1) և Ճապոնիայի (0:1) ընկերական խաղերում անգլիացիների մեկնարկային կազմում է եղել։

«Սիթիի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 41 խաղում խփել է 10 գոլ, կատարել 5 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026