Ֆլիկ. «Բոլորն էլ առաջին րոպեներից տեսան մրցավարությունը» 🎥/📸
Ֆլիկ. «Բոլորն էլ առաջին րոպեներից տեսան մրցավարությունը» 🎥/📸
13/02/2026 - 11:39

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը դժգոհել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման (0:4) մրցավարությունից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ոչ մի խախտում չարձանագրվեց, ոչ մի դեղին քարտ ցույց չտրվեց։ Մրցավարը նրանց ամեն ինչ թույլ էր տալիս։ Թույլ էր տալիս նրանց հարվածել մեզ։

Բոլորն էլ առաջին րոպեներից տեսան մրցավարությունը։ Իհարկե, Սիմեոնեն ֆուտբոլիստներին հորդորում է այդպես խաղալ, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում։ Ոչինչ չունեմ ավելացնելու»,- ասել է գերմանացի մասնագետը։

«Ատլետիկոյի» դեմ խաղում գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան մի շարք վիճահարույց որոշումներ է կայացրել։

Դրվագներից մեկում մադրիդյան գրանդի վինգեր Ջուլիանո Սիմեոնեն «բաց» ոտքով կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Ալեխանդրո Բալդեի նկատմամբ, ինչի համար պատժվել է միայն դեղին քարտով։

Դրվագներից մյուսում էլ «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիի դարպասի գրավման դրվագը Մունուերան VAR-ի գործընկերների հետ 5-6 րոպե քննարկելուց հետո չեղարկել է` արձանագրելով խաղից դուրս։

«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին «Կամպ Նոու» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026