Ֆլիկը պատժել է Ռեշֆորդին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի վինգեր Մարկուս Ռեշֆորդին, գրում է Mundo Deportivo-ն։
Անգլիացի ֆուտբոլիստը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի խաղը (3-0) պահետսայինների նստարանից է սկսել սեպտեմբերի 21-ի` կատալոնական ակումբի առավոտյան հավաքից մի փոքր ուշանալու պատճառով։
27-ամյա եզրայինն այդ խաղում փոխարինման է դուրս եկել ու ասիստ գրանցել` օգնելով աչքի ընկնել Դանի Օլմոյին։
Վերջերս Ֆլիկը վերջերս պատժել էր նաև ակումբի մեկ այլ վինգեր Ռաֆինիային։ Բրազիլացի ֆուտբոլիստը նախավարժանքից ուշանալու պատճառով չէր հայտնվել «Վալենսիայի» դեմ չորրորդ տուրի հանդիպման (6:0) մեկնարկային կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մարկուս-Ռեշֆորդ