«Ֆլամենգոն»` Բրազիլիայի 8-ակի չեմպիոն 🎥
«Ֆլամենգոն» դարձել է Բրազիլիայի 8-ակի չեմպիոն։
Ժիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբն Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում լեգենդար «Մարականա» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Սեարային»։
Տանտերերի հաղթական ու չեմպիոնական գոլը խփել է Սամուել Լինոն։
«Ֆլամենգոն» միավորների քանակը հասցրել է 78-ի` անհասանելի դառնալով մրցակիցներկ համար։
«Ֆլամենգոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2020 թվականին։ Ակումբը տիտղոսների քանակով հավասարվել է երկրորդ տեղը զբաղեցնող «Սանթոսին»։ Այդ ցուցանիշով լավագույնը «Պալմեյրասն» է, որը 12 անգամ է դարձել Բրազիլիայի չեմպիոն։
«Ռուբրո նեգրոյի» գլխավոր մարզիչը Մադրիդի «Ատլետիկոյի», «Չելսիի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆելիպե Լուիսն է։
40-ամյա մասնագետը 2024թ. սեպտեմբերից է պաշտոնը զբաղեցնում ու հասցրել է 5 տիտղոս նվաճել։ «Ֆլամենգոն» Լուիսի ղեկավարության օրոք դարձել է Բրազիլիայի չեմպիոն ու գավաթակիր, Սուպերգավաթակիր, Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության հաղթող, իսկ օրեր առաջ նվաճեց նաև Լատինական Ամերիկայի ամենահեղինակավոր տիտղոսը` Լիբերտադորեսի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml