Ֆլամենգոյի գլխավոր մարզչի՝ կորոնավիրուսի թեստը եղե է «ոչ բավարար»
Լիբերտադորեսի գործող գավաթակի և Բրազիլական Ա սերիայի գործող չեմպիոն «Ֆլամենգոյի» բոլոր խաղացողներն ու անձնակազմը կորոնավիրուսի թեստ են հանձնել։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի թեստի արդյունքը եղել է «ոչ բավարար/թույլ», որը պետք է ևս մեկ անգամ ստուգվի։
65-ամյա մասնագետը գտնվում է ակումբի բժշկական անձնակազմի վերահսկողության տակ, իսկ նրա վիճակը կայուն է։
Ինչ վերաբերվում է ակումբի ֆուտբոլիստներին, ֆուտբոլային բաժնի աշխատակիցներին և մարզրական շտաբի մյուս մասնագետներին, ապա նրանք հանձնել են բացասական թեստ։
Ակումբն առնվազն մեկ շաբաթով դադարեցրել է մարզումները։
Հիշեցնենք, որ ակումբի փոխնախագահ Մաուրիսիո Գոմես դե Մաթոսը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել։ Նա մարտի սկզբին հանդիպում է ունեցել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերերսի հետ։
# Բրազիլական Ա սերիա, Ժորժե Ժեզուս, Ֆլամենգո