ՖԻՖԱ-ն 7 ֆուտբոլիստի որակազրկել է 1 տարով
ՖԻՖԱ-ն 7 ֆուտբոլիստի որակազրկել է 1 տարով
27/09/2025 - 10:29

Մալայզիայի ազգային հավաքականի 7 ֆուտբոլիստներ որակազրկվել են 1 տարով, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքով որակազրկվել են Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ալավեսի» պաշտպան Ֆակունդո Գարսեսը, Գաբրիել Պալերմոն («Ունիոնիստաս», Իսպանիա), Ռոդրիգո Օլգադոն («Ամերիկա», Մեքսիկա), Իմանոլ Մաչուկան («Վելես Սարսֆիլդ», Արգենտինա), Ժոաու Ֆիգեյրեդուն, Յոն Իրասաբալն ու Էկտոր Էվելը (բոլորը` «Ջոհոր», Մալայզիա)։

Մալայզիայի ֆուտբոլային ասոցիացան ֆուտբոլիստների համաձայնությամբ ՖԻՖԱ-ին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել` նրանց` հունիսի 10-ին Վիետնամի դեմ Ասիայի գավաթի խաղարկության երրորդ փուլի երկրորդ տուրի խաղին (4:0) մասնակցելու համար։

ՖԻՖԱ-ն ՄՖԱ-ին տուգանել է 350 հազար շվեյցարական ֆրանկով, իսկ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներին 1 տարով զրկել է ֆուտբոլային որևէ գործունեություն ծավալելուց։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակվելու պահից։

Այդ բոլոր ֆուտբոլիստներն ունեն իսպանական, բրազիլական, արգենտինական ու նիդերլանդական ծագում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025