ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է ԱԱ-2022-ի խմբային փուլի վիճակահանության զամբյուղները
Ապրիլի 1-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է վիճակահանության զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – Քաթար, Բելգիա, Արգենտինա, Իսպանիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա

Երկրորդ զամբյուղ – Մեքսիկա, Դանիա, Ուրուգվայ, ԱՄՆ, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա, Խորվաթիա

Երրորդ զամբյուղ – Սենեգալ, Ճապոնիա, Սերբիա, Հարավային Կորեա, Իրան, Մարոկկո, Լեհաստան, Թունիս

Չորրորդ զամբյուղ – Կամերուն, Էկվադոր, Գանա, Կանադա, Սաուդյան Արաբիա, Ուելս/Շոտլանդիա/Ուկրաինա, Ավստրալիա/ԱՄԷ/Պերու, Նոր Զելանդիա/Կոստա Ռիկա
