ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի գնդակը 🎥📸
ՖԻՖԱ-ն գերմանական հեղինակավոր Adidas ընեկրության հետ համատեղ ներկայացրել է աշխարհի 2026թ. առաջնության պաշտոնական գնդակը։
Գնդակն ստացել է «Trionda» անվանումը, որն իսպաներենից կարելի է թարգմանել երեք ալիք։
«Գնդակն ու դրա անվանումը եզակի ու նորարարական դիզայնի առանձնահատկությունների հետ մեկտեղ, ընդգծում է այն փաստը, որ առաջին անգամ երեք երկրներ` ԱՄՆ-ը, Մեքսիկան ու Կանադան, միավորվել են` ընդունելու աշխարհի առաջնությունը»,- նշված է ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։
ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Trionada, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026, ՖԻՖԱ