Ֆիորենտինան 120+9-րդ րոպեին թրիլլերային հաղթանակ կորզեց Բազելի դեմ խաղում` դուրս գալով ԿԼ եզրափակիչ🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց «Բազելի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում շվեյցարական ակումբը հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ էր տոնել։
Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում «մանուշակներին» հաջողվեց հետ բերել կորցրածն ու նույն` 2:1 հաշվով հաղթանակ տոնել։
Ֆլորենցիայից ժամանած հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Գոնսալեսը, իսկ «Բազելի» կազմից աչքի ընկավ Զեքի Ամդունին։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում Վինչենցո Իտալյանոյի թիմն ուներ խաղային մեծ առավելություն։
Երկար ժամանակ հյուրերին չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գոլը։
Թվում էր` կողմերը հաղթողին պարզելու համար կիրացնեն հետխաղյա 11-մետրանոց հարվածներ, սակայն «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներն, ամեն դեպքում, 120+9-րդ րոպեին կարողացան հաղթանակ կորզել. հերոսացավ Անտոնին Բարակը։
Այսպիսով, «մանուշակներն» այս հաղթում հաղթեցին 3:1, իսկ ընդհանուր դիմակայությունում` 4:3 հաշվով և դուրս եկան Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 7-ին Պրահայի «Ֆորտունա Արենա» մարզադաշտում կմրցեն «Վեսթ Հեմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնին Բարակ, Բազել, Զեքի Ամդունի, Կոնֆերենցիաների լիգա, Նիկոլաս Գոնսալես, Վինչենցո Իտալյանո, Ֆիորենտինա