Ֆիորենտինան ֆանտաստիկ էր` ջախջախելով Ջենոային🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի վերջին խաղում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Ջենոայի» դեմ։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 6:0 հաշվով։
«Մանուշակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստիանո Բիրագին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալվարո Օդրիոսոլան, Ջակոմո Բոնավենտուրան, Դուշան Վլահովիչն ու Լուկաս Տորեյրան։
Հավելենք, ոչ Վլահովիչն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 17-րդ գոլն ու հավասարվեց առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեին («Լացիո»)։
Վինչենցո Իտալիանոյի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Ջենոան», որն Ա սերիայի շրջանակում հաղթանակ չի տոնել արդեն 19 անընդմեջ խաղում, մնաց 12 միավորով և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալվարո Օդրիոսոլա, Դուշան Վլահովիչ, Լուկաս Տորեյրա, Ջակոմո Բոնավենտուրա, Ջենոա, Վինչենցո Իտալյանո, Քրիստիանո Բիրագի, Ֆիորենտինա