Պաշտոնական. Ֆիորենտինան իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Շտուտգարտի» վինգեր Նիկոլաս Գոնսալեսին։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը կողմերի միջև կնքված պայմանագրի մանարամասները չի հայտնում, սակայն հայտնի է, որ «մանուշակները» արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց վճարել են 27 մլն եվրո։
Այս ձեռքբերումը դարձել է «Ֆիորենտինայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Խուան Կուադրադոյին, երբ 2013 թ. ակումբը նրա դիմաց «Ուդինեզեին» վճարեց 20 մլն եվրո։
Հավելենք, որ Նիկոլաս Գոնսալեսը 2018 թ. հանդես էր գալիս «Շտոտւգարտի» կազմում, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 79 հանդիպում` դառնալով 23 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նիկոլաս Գոնսալես, Շտուտգարտ, տրանսֆերներ, Ֆիորենտինա