Ֆին Գերագուսյանն առաջին անգամ եղել է «Սանդեռլենդի» հիմնական թիմի հայտացուցակում 📷
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սանդեռլենդը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն (0:1) է մրել 3-րդ լիգան ներկայացնող «Փորթ Վեյլից»։
Կարիերայում առաջին անգամ «Սանդեռլենդի» հիմնական թիմի հայտացուցակում է եղել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆին Գերագուսյանը, որը, սակայն, խաղաժամանակ չի ստացել։
Հայ հարձակվողը հանդես է գալիս «սև կատուների» Մ18 և Մ21 թիներում։ 18-ամյա ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում խփել է 13 գոլ, կատարել 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
