Ֆին Գերագուսյանի երկու ասիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկությունում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության D խմբի վերջին` 6-րդ տուրում, «Սանդերլենդի» Մ-21 թիմը սեփական դաշտում 7:0 հաշվով ջախջախել է «Հադերսֆիլդ Մ-21»-ին։
Տանտերեից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը, որը երկու ասիստ է կատարել և օգնել աչքի ընկնել Ջեյդոն Ջոնսին ու Ահմեդ Աբդուլահիին։
Գերագուսյանն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 17 խաղում խփել է 7 գոլ, կատարել 7 ասիստ։
«Սանդերլենդը» 10 միավորով D խմբում զբաղեցրել է երկրորդ տեղն ու պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից