Ֆինալիսիմայի հանդիպումը կկայանա Եվրոպայի լեգենդար ստադիոններից մեկում
Ֆինալսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում, հաստատում է COPE-ն։
Կողմերը քննարկում են հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերջնական մանրամասները։ Ակնկալվում է, որ մոտ օրերս ՈւԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը պաշտոնապես կհաստատեն տեղեկությունը։
Արգենտինացիներն ի սկզբանե չեն ցանկացել հանդես գալ «Բեռնաբեուում», բայց եվրոպական մյուս խոշոր ստադիոնները, միջազգային այլ հանդիպումներով պայմանավորված, պատրաստ չեն ընդունել հանդիպումը։ Արդյունքում «ալբիսելեստեի» ներկայացուցիչները նախնական համաձայնություն են տվել որոշմանը։
Հանդիպումը պետք է կայանար Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսայիլ» ստադիոնում, բայց Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով որոշվել է մրցավեճի անցկացման վայրը փոխել։
Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները կհանդիպեն մարտի 27-ին։
Նախկինում լեգենդար «Բեռնաբեու» մարզադաշտում կայացել են աշխարհի (1982թ.) ու Եվրոպայի (1964թ.) առաջնությունների եզրափակիչները։
Ստադիոնը 1957, 1969, 1980 և 2010թթ. ընդունել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ 2018թ. Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտում կայացել է նաև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վճռորոշ հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Սանտիագո Բեռնաբեու, Ֆինալիսիմա