Ֆերնանդո Տորեսը վերսկսում է կարիերան
Իսպանիայի հավաքականի, «Ատլետիկո Մադրիդի», «Լիվերպուլի», «Չելսիի» և «Միլանի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ պատրաստվում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան․
«Ես կյանքը միայն մեկ եղանակվ եմ վայելում՝ խաղալով․․․ Այդ պատճառով ես որոշել եմ վերադառնալ։ Ուրբաթ օրը (խմբ․՝ մայիսի 28-ին) դուք ամեն ինչ կիմանաք»,- գրել է 37-ամյա մարզիկն Instagram-ի պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Տորեսի վերջին ակումբը եղել է ճապոնական «Սանգա Թոսուն», որտեղից հեռացել է 2019 թ․ օգոստոսին՝ հայտարարելով կարիերան ավարտեlու մասին։
Իսպանացի նախկին հարձակվողն առավել հաջող հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդի» կազմում (2001-2007 թթ․, 2015-2018 թթ․), որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 351 հանդիպում՝ դառնալով 121 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Տորեսը մադրիդյան ակումբի կազմում 2018 թ․ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։
Էլ Նինիոն «Չելսիում» հանդես գալու տարիներին էլ (2011-2014 թթ․) հաղթել է նաև Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան ու ևս մեկ անգամ էլ տիրացել Եվրոա լիգայի գավաթին։
Առավել նշանակալի հաջողությունների Տորեսը հասել է Իսպանիայի հավաքականի հետ, որի կազմում անցկացրել է 110 հանդիպում՝ դառնալով 38 գոլի հեղինակ։ «Ֆուրիա ռոխայի» կազմում 2008 և 2012 թթ․ դարձել է Եվրոպայի, իսկ 2010 թ․՝ աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Իսպանիայի հավաքական, Լիվերպուլ, Չելսի, Ֆերնանդո-Տորես