Ֆերնանդեշը սկսում է արդյունք ապահովել Յունայթեդի համար?
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացքող «Վոթֆորդի» դեմ։
«Կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին լուրջ առավելություն՝ հաղթելով 3։0 հաշվով։ Հանդիպման հերոսներիցներից դարձավ մանկունյական ակումբի նորեկ Բրունու Ֆերնանդեշը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեյսոն Գրինվունդն ու Անտոնի Մարսիալը։
Այսպիսով, Օլե-Գունար Սուլշերի սաները վաստակեցին 41 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ «ՄՅՈՒ»-ն 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին» զիջում է 3 միավոր։ «Վոթֆորդը» 24 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։
Այսօր կայացավ ևս մեկ հանդիպում։ «Վուլվերհեմպտոնը» «Մոլինյու» մարզադաշտում 3։0 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահ «Նովիչի» նկատմամբ։
Նունուի թիմից երկու անգամ աչքի ընկավ Դիեգու Ժոտան, մեկ անգամ էլ Ռաուլ Խիմենեսը։
«Վուլվզը» 39 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Նորվիչը» 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Բրունու Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, Վոթֆորդ