Մենդի․ «Զիդանը լեգենդ է․ նա թիմի խարիզմայի աղբյուրն է»
«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին խոսել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կերպարի, ինչպես նաև` իր մրցելույթների մասին։
«Զիդանը լեգենդ է։ Անկեղծ ասած՝ ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ նրա գլխավորությամբ․ նա թիմի խարիզմայի աղբյուրն է։
Նրա հետ հաճելի է զրուցել․ երբեմն մենք խոսում ենք Ֆրանսիայի հավաքականի մասին։ Նա ինձ խորհուրդներ է տալիս։ Ես պատրաստ եմ իմ բոլոր կարողությունները ներդնել՝ հաղթանակի հասնելու համար։
Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», հասկանում էի, որ պետք է մարզվեմ համաշխարհային մակարդակի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ։ Սկզբնական շրջանում մի քիչ ամաչում էի, հետո աստիճանաբար սկսեցի ճանաչել ֆուտբոլիստներին։
Հիմա ես ավելի հաճախ եմ խաղում և ցանկանումում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում։ Չեմ կարող ասել, որ թիմի անբաժանելի մասն եմ կազմում, ավելին՝ ինձ համար խելահեղ է մտածել, որ մի ժամանակ ես կարող էի թողնել ֆուտբոլը, իսկ հիմա խաղում եմ «արքայական» ակումբում»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում As-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում Մենդին բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Պրեմիեր-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆերլան-Մենդի