Ֆերդինանդ. «Այժմ ես կարժենայի 170 մլն ֆունտ»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը «Five» յութուբյան ալիքի շրջանակում տեղի ունեցած փոդկասթի ընթացքում հայտարարել է, որ այժմ իր տրանսֆերային արժեքը կլիներ 170 մլն, իսկ շաբաթական աշխատաբարձը` 400-450 հազ. ֆունտ։
-Նախկինում իմ տրանսֆերային արժեքը 30 միլիոն էր։
–21 տարի առաջ։ Հաշվի առնելով գնաճը՝ դա կլիներ պատմության երկրորդ կամ երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Այժմ դուք կունենայիք ավելի քան 100 միլիոն արժեք։
-100 մլնն ինձ համար դեռ մատչելի կլիներ։ Անկեղծ եմ ասում։ Հաշվի առնելով ներկայիս շուկան` այժմ ես կարժենայի 170 մլն, իսկ շաբաթական աշխատավարձս կլիներ 400-450 հազ. ֆունտ։ Ահա, թե որքան ես կարժենայի և կվաստակեի այժմ։
–Այդուհաներձ, նման արժեքի դեպքում այդ աշխատավարձը, նույնիսկ, շատ ցածր է։ Եթե դուք ունեք նման տրանսֆերային արժեք, պետք է շաբաթական վաստակեք նվազագույնը 500-600 հազ. ֆունտ։
-Եթե այդպես եք ցանկանում, ապա` այո՛, հնարավոր է նաև ավելի շատ վաստակել, սակայն ես կարծում եմ, որ աշխատավարձս կլիներ 400-450 հազ. ֆունտ։
–Ջեյդոն Սանչոն վաստակում է 350 հազ. ֆունտ։
-Կարծում եմ` Սանչոյի աշխատավարձը լուրջ խնդիր կարող է դառնալ ցանկացած ակումբի համար, եթե նա ցանկանա «Յունայթեդից» հեռանալ հենց այս պահին։
Նշենք, որ Ռիո Ֆերդինանդը ժամանակին երկու անգամ դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը։
2000 թ. «Լիդսը» «Վեսթ Հեմից» նրան ձեռք է բերել 26 մլն եվրոյի, իսկ 2002 թվականին նա յորքշիրյան ակումբից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 46 մլն եվրոյի դիմաց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, Ռիո Ֆերդինանդ, տրանսֆերներ