Ֆարֆան․ «Ո՞վ է նրանց իրավունք տվել ձեռք տալ իմ փողերին»
«Լոկոմոտիվի» պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանն իր դժգոհությունն է հայտնել, որ մոսկովյան ակումբը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սկսել է կրճատել աշխատավարձերը։ Ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը հայտարարել է, որ խաղացողները համաձայնել են 40 տոկոսով կրճատել աշխատավարձը։
«Ո՞վ է նրանց իրավունք տվել ձեռք տալ իմ փողերին։ Նրանք ինձ ռուսերենով փաստաթուղթ ուղարկեցին և ցանկանում էին, որ ես ստորագրեմ դա, սակայն ես պատճռեցի այն»,- նշել է Ֆարֆանը Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։
# Լոկոմոտիվ, կորոնավիրուս, Յուրի Սյոմին, Ջեֆերսոն Ֆարֆան