Ֆաթիի բենեֆիսը. «Մոնակոն» խոշոր հաշվով հաղթեց «Մեցին» 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում «Մոնակոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Մեցին»։
Տանտերերից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ գրանցեց Անսու Ֆաթին` երկու անգամ առաջ մղելով մոնեգասկյան ակումբին։
Առաջին գոլը 22-ամյա ֆուտբոլիստը խփել է խաղադաշտ դուրս գալուց ընդամենը 36 վայրկյան անց։
Իսպանացի վինգերը «Մոնակոյի» նախորդ խաղում էր փոխարինման դուրս գալուց հետո գրավել էր «Բրյուգեի» դարպասը։
Ֆաթին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է վարձավճարով տեղափոխվել «Մոնակո»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։
Ադի Հյութերի գլխավորած թիմը 12 միավորով երկրորդ տեղում է, «Մեցը»` 1 միավորով վերջինը` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am