Օսկարը, հնարավոր է, կարիերան շարունակի Բարսելոնայի կազմում
«Բարսելոնան» հետաքրքրված է չինական «Շանհայ Պորտի» կիսապաշտպան Օսկարի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, երկու ակումբները 2022 թ. սկզբից պարբերաբար բանակցություններ են վարում հավանական տրանսֆերի հարցում, այդուհանդերձ «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները կարող են գործարքի կայացման համար խոչընդոտ հանդիսանալ։
Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի և «Շանհայ Պորտի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. նոյեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն առավել հայտնի է «Չելսիում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2012-2017 թթ., ինչից հետո 60 մլն եվրոյի դիմաց համալրեց չինական ակումբի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Շանհայ Պորտ, Չելսի, տրանսֆերներ, Օսկար