Օսիմենը գերազանցել է Սամուել Էտոյի տպավորիչ ցուցանիշը
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը:
Այդ խաղում նեապոլիտանական ակումբի կազմում հերթական գոլը խփեց Վիկտոր Օսիմենն, ով Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփած գնդակների քանակը հասցրեց 22-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը:
Ինչպես հայտնում է Gracenote Live-ը, 24-ամյա հարձակվողը դարձել է Ա սերիայի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլ խփած աֆրիկացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտոյի ցուցանիշը:
Կամերունցի նախկին հարձակվողը 2010/11 մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում դարձել է 21 գոլի հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Նապոլի, Սամուել-Էտո՛Օ, Վիկտոր Օսիմեն