Օմոնիայի կիսապաշտպանի գոլը սեփական կիսադաշտից🎥
Եվրոպա լիգայի 2-րդ տուրի շրջանակում E խմբում Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍՎ-ին։
Հոլանդական ակումբը ծանր պայքարում 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ՝ հաղթական գոլը խփելով 90+3-րդ րոպեին․ դուբլի հեղինակ դարձավ Դոնել Մալենը։
Կիպրական ակումբի միակ գոլն էլ խփել է 35-ամյա հենակետային կիսապաշտպան Խորդի Գոմեսը։Իսպանացի կիսապաշտպանի գոլը բավականին տպավորոիչ է ստացվել և պարզվում է, որ այն ռեկորդային է դարձել Եվրոպա լիգայի շրջանակում։
Կիպրական ակումբը 29-րդ րոպեին սեփական կիսադաշտում տուգանային հարվածի իրավունք վաստակեց, իսկ Գոմեսը առանց վարանելու շտապեց հարվածել և գրավեց Էյնդովենը ներկայացնող ակումբի դարպասը։
Խորդի Գոմեսը գերազանցեց մի ռեկորդ, որը ԵԼ 1-ին տուրի շրջանակում էր խփվել։ Գոմեսը դարպասը գրավել էր 56 մետր հեռավորությունից, ինչը ռեկորդային է Եվրոպա լիգայի շրջանակում։
Նախորդ ռեկորդը գրանցել էր «Ռեյնջերսի» հարձակվող Կեմար Ռուֆը, ով նախորդ տուրում բելգիական «Ստանդարդի» դարպասը գրավել էր 50 մետր հեռավորությունից։
# Դոնել Մալեն, Եվրոպա-լիգա, Խորդի Գոմես, Կեմար Ռուֆ, ՊՍՎ, Ռեյնջերս, Ստանդարդ, Օմոնիա