Օկամպոսը կրկին հերոսանում է 🎥
Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի շրջանակում ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը։
«Սևիլիան» Դույսբուրգում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Խաղի մեծ մասում անդալուսական ակումբն ուներ լուրջ տարածքային և խաղային առավելություն, իսկ Նունու Էսպիրիտու Սանտուի սաները հիմնականում ապավինում էին հակագրոհների վրա։
Չնայած «Սևիլիայի» խաղային առավելությանը, սակայն, խաղը կարող էր լրիվ այլ ընթացք ունենար, եթե 13-րդ րոպեին «գայլերի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը հստակ իրացներ 11 մետրանոց հարվածը։ Խիմենեսի հարվածից հետո «Սևիլիային» փրկեց դարպասապահ Բոնոն։
Խաղի ընթացքում Խուլիեն Լոպետեգիի սաների առավելությունը գնալով ավելի ու ավելի էր մեծանում, սակայն որևէ արդյունք չկար և թվում էր՝ խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 88-րդ րոպեին, ի վերջո, «Սևիլիան» հաղթանակ կորզեց։ Անդալուսական ակումբն աջ եզրում անկյունայինի իրավունք էին վաստակել, որի խաղարկումից հետո Էվեր Բանեգան փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ Լուկաս Օկամպոսը բոլորից բարձր ցատկեց և գրավեց դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսպիսով, «Սևիլիան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 16-ին կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
# Եվրոպա-լիգա, Լուկաս Օկամպոս, Սևիլիա, Վուլվերհեմփթոն