Օլիվիե Ժիրուն պատմական ռեկորդ գրանցեց Չեմպիոնների լիգայի շրջանակում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս 0։4 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։
Լոնդոնյան ակումբի կազմում ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով դարձավ պոկերի հեղինակ՝ չորս անգամ գրավելով անդալուսական ակումբի դարպասը։ Այդ արդյունքի շնորհիվ 34-ամյա ֆուտբոլիստը մտավ ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Օլիվիե Ժիրուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով մրցաշարի շրջանակում դաձել է հեթ-տրիկի հեղինակ։ Նա դեկտեմբերի 2-ին 34 տարեկան և 63 օրական էր։
Բացի դրանից, 1955/56 թվականից ի վեր ինչ խաղարկվում է Եվրոպական չեմպիոնների գավաթը (խմբ․՝ 1992 թվականին մրցաշարը վերանվանվեց Չեմպիոնների լիգա) Ժիրուն դարձել է մրցաշարի պատմության երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Լավագույն ցուցանիշն ունի «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվող Ֆերենց Պուշկաշը, ով 1965 թվականի սեպտեմբերին «Ֆեյենորդի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել 38 տարեկան և 173 օրական հասակում։
# Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սևիլիա, Օլիվիե Ժիրու, Ֆերենց Պուշկաշ