Օլիվիե Ժիրուն որակազրկվել է երկու խաղով
«Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն բաց կթողնի Ա սերիայի շրջանակում կայանալիք «ռոսոներիների» առաջիկա երկու հանդիպումները։
37-ամյա հարձակվողը կարմիր քարտ էր ստացել Ա սերիայի 12-րդ տուրում «Լեչչեի» դեմ կայացած հանդիպման (2:2) վերջնամասում` դժգոհելով գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոյի որոշումներից։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, ֆրանսիացի հարձակվողը որակազրկվել է երկու խաղով։
Այսպիսով, Ժիրուն բաց կթողնի «Ֆիորենտինայի» (նոյեմբերի 25) և «Ֆրոզինոնեի» (դեկտեմբերի 2) դեմ կայանալիք հանդիպումները։
Հավելենք, Օլիվիե Ժիրուն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 11 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Միլան, Օլիվիե Ժիրու