Օլիվիե Ժիրուն դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը մրցում է Լեհաստանի ընտրանու դեմ։
44-րդ րոպեին Կիլիան Մբապեի փոխանցումից հետո «եռագույնների» կազմից աչքի ընկավ Օլիվիե Ժիրուն` բացելով հանդիպման հաշիվը։
36-ամյա հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 52-ի` դառնալով «եռագույնների» պատմության լավագույն ռմբարկուն։
Ժիրուն այդ ցուցանիշով շրջանցեց լեգենդար Թիերի Անրիին, ով հավաքականի կազմում խփել է 51 գոլ։
Նրանց հաջորդում են Անտուան Գրիզմանը (42), Միշել Պլատինին (41), Կարիմ Բենզեման (37), Դավիդ Տրեզեգեն (34), Զինեդին Զիդանը (31), Կիլիան Մբապեն (31) և Յուրի Ջորկայեֆը (27)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անտուան-Գրիզման, Աշխարհի առաջնություն, Դավիդ Տրեզեգե, Զինեդին-Զիդան, Թիերի Անրի, Լեհաստանի հավաքական, Կիլիան-Մբապե, Միշել Պլատինի, Մունդիալ-2022, Յուրի Ջորկաեֆ, Քաթար-2022, Օլիվիե Ժիրու, Ֆրանսիայի հավաքական