Օլիմպիակոսի սեփականատերը վարակվել է կորոնավիրուսով
Հունական «Օլիմպիակոսի» և անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցերի միջոցով այն բանից հետո, երբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել։
«Վերջերս տարածում ստացած վիրուսն «այցելեց» նաև ինձ։ Ես պարտավոր եմ այդ մասին հայտնել հանրությանը։ Ես ինձ լավ եմ զգում և ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, հետևում եմ բժիշկների հրահանգներին։ Բոլորին առողջություն եմ մաղթում»,- գրել է հույն գործարարն instagram-ի իր էջում։
Նշվում է, որ Մարինակիսը ուրբաթ՝ մարտի 6-ին, ներկա է եղել «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Միլոուլ» հանդիպմանը, ինչից հետո հանդիպել է ակումբի անձնակազմին և ֆուտբոլիստներին։
Այս պահին Հունաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 89 դեպք։
# Էվանգելոս Մարինակիս, Նոթինգհեմ Ֆորեսթ, Օլիմպիակոս