Մոնակոյի տիրոջ մտերիմը կնշանակվի ակումբի սպորտային գծով փոխտնօրեն
«Մոնակոն» սպորտային գծով նոր փոխտնօրեն կունենա։
Այդ պաշտոնը կզբաղեցնի Օլգա Դեմենտևան,- հայտնում է L’Equipe-ը։ Նա «Մոնակոյի» տիրոջ՝ Դմիտրի Ռիբոլովլևի մտերին է։ Աշխատել է «Ուրալկալի»-ում՝ գովազդի կառավարման բաժնում։
Գործարարի «Մոնակո» գալուց հետո Դեմենտևան եղել է տնօրենների խորհրդի անդամ և ակումբի ադմինիստրատիվ բաժնի ղեկավարը։
Դեմենտևան իր վրա կվերցնի ակումբի իրավաբանական գործառույթները և կզբաղվի պայմանագրերով, իսկ այլ գործունեության հետ առնչություն չի ունենա։