Օբամեյանգը եղել է Բարսելոնայի հանդերձարանում Ռեալի դեմ խաղից հետո 📸
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» հարձակվող Ֆերրան Տորեսն Instagram-ի stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր նախկին խաղընկեր Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ է։
Գաբոնցի հարձակվողը «Ռեալի» դեմ կայացած հաղթական խաղից հետո եղել է կատալոնական ակումբի հանդերձարանում։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է «Բարսելոնայի» կազմում` անցկացրած 24 խաղում դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
33-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում համալրեց «Չելսիի» շարքերը, սակայն դուրս է մնացել «ազնվականների» գրեթե բոլոր հայտացուցակներից` ընթացիկ մրցաշրջանում դաշտ դուրս գալով ընդամենը 18 անգամ։ Այդ ընթացքում Օբամեյանգը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Օբամեյանգը շարունակում է հիանալի հարաբերություններ պահպանել «Բարսայի» ղեկավարության, ֆուտբոլիստների և ակումբի գլխավոր մարզիչ Խավիի հետ։
2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա ցանկացել է վերադառնալ «Բարսելոնա», սակայն, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, դա անհնար է եղել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռեալ Մադրիդ, Ֆերրան Տոռես