Քրիստոֆ Գալտիեն կհեռացվի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից
ՊՍԺ-ում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հերթական մարզչական փոփոխությունն է սպասվում:
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ն, փարիզյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Քրիստոֆ Գալտեին կհեռացնի գլխավոր մարզչի պաշտոնից:
Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 3-ին Լիգա-1-ի 38-րդ տուրում «Կլերմոնի» դեմ կայանալիք հանդիպումը վերջինն է լինելու 56-ամյա մասնագետի համար:
Հաղորդվում է, որ «Պարի Սեն-Ժերմենի» սեփականատեր, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին անցնող օրերին Փարիզում հանդիպել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայֆիի հետ, ինչից հետո էլ որոշում է կայացվել Գալտիեին պաշտոնանկ անել:
Հիշեցնենք, որ Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ էր նշանակվել էր 2022 թ. հուլիսին: Ակումբը նրա գլխավորությամբ դարձավ Լիգա 1-ի չեմպիոն, սակայն Չեմպիոնների լիգայի և Ֆրանսիայի գավաթի խաղարկություններում պայքարից դուրս մնաց արդեն 1/8 եզրափակիչից՝ ճանապարհը զիջելով համապատասխանաբար «Բավարիային» (0:1, 0:2) և Մարսելին (1:2):
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Լիգա-1, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, տրանսֆերներ, Քրիստոֆ Գալտյե