Քեյն . «Այժմ ամեն ինչ շատ ցավոտ է, և դժվար թե ցավը շուտ անցնի»
Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը 11-մետրանոցներով (հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) պարտվեց Իտալիային` զրկվելով չեմպիոն դառնալու հնարավորությունից։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել անգլիացիների ավագ Հարի Քեյնը.
«Ավելին անել մենք ի զորու չէինք։ 11-մետրանոց հարվածաշարը միշտ էլ պարտության ամենավատ տարբերակն է։ Մենք հիանալի մրցաշար անցկացրինք և կարող ենք հպարտանալ մեզնով։ Պետք չէ քիթը կախել, սակայն ամեն ինչ ցավոտ է, և դժվար թե այդ ցավը շուտ անցնի։
Լավ սկսեցինք խաղը, սակայն, միգուցե, դրանից հետո շատ նահանջեցինք։ Երբեմն թվում է, թե երբ արագ գոլ ես խփում, հեշտ է սառեցնել խաղն ու տիտղոս նվաճել։
Այն ֆուտնոլիստները, ովքեր չիրացրին 11-մետրանոցները չպետք է կախեն գլուխները, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է վրիպել նշակետից։ Մենք միասին ենք հաղթում և պարտվում։ Կուսումնասիրենք մեր սխալներն ու կդառնանք ավելի ուժեղ։ Այս ամենը մեզ հսկայական մոտիվացիա է տալիս հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ»,- եզրափակել է Քեյնը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Հարի Քեյնը Եվրո-2020-ի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է 4 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Հարի Քեյն