Քեյնը շարունակում է փայլել! «Բավարիան» հաղթեց գոլառատ խաղում 🎥
Քեյնը շարունակում է փայլել! «Բավարիան» հաղթեց գոլառատ խաղում 🎥
21/02/2026 - 20:40

Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

«Ռեկորդ մայսթերից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը` գրանցելով դուբլ։

Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 36 խաղում խփել է 43 գոլ, որից 28-ը` Բունդեսլիգայում, կատարել 5 ասիստ։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Ալեքսանդր Պավլովիչը։

«Այնտրախտի» գոլերը խփեցին Յոնաթան Բուրկարդն ու Առնո Կալիմուենդոն։

«Բավարիան» 60 միավորով առաջին տեղում է, «Այնտրախտը»` 31 միավորով 7-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026