Փարիզ-2024. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը պայքարում կունենա երկու ներկայացուցիչ. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կպայքարեն մեդալների համար։
Առաջինը մրցասպարեզ դուրս կգա Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկն օղակներ վարժության որակավորման փուլում վաստակել է 14,733 միավոր և 7-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակների եզրափակիչը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ին։
Այնուհետև Արթուր Դավթյանը` Երևանի ժամանակով 18:24-ից սկսած, կմասնակցի հենացատկի եզրափակիչին։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում վաստակեց 14,666 միավոր և նույնպես 7-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դիաշ, Մարմնամարզություն, Վահագն Դավթյան, Տոկիո-2020, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր