Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանի վերջնական արդյունքը
Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարն ավարտեց Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների ոսկե, արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետյանը երկամարտի 370 կգ (170+200 կգ) արդյունքով գրավեց 7-րդ տեղը։
28-ամյա ծանրորդը պոկում և հրում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց։
Պոկում վարժությունում Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 177-կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը։
Քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ բուլղարացի Կառլոս Նասարը, որը ցույց տվեց երկամարտի 404 կգ (180+224 կգ) արդյունքը։ 20-ամյա ծանրորդը հրում վարժությունում և երկամարտում սահմանեց համաշխարհային ռեկորդ։
Արծաթե մեդալը նվաճեց վենեսուելացի Յեիսոն Լոպեսը (390` 180+210 կգ), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ իտալացի Անոտնիո Պիցոլատոն (384` 172+212 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am