Տրանսֆերային անցուդարձ N4
Անգլիա
- Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը անձնական պայմանագրի հարցում հասել են համաձայնության։ Ըստ աղբյուրի՝ կոմղերը պայմանագիր կկնքեն մինչև 2025 թվականը, աշխատավարձի չափը կկազմի 7․5 մլն եվրո։ Այժմ մանկունյանցիները պետք է տրանսֆերի արժեքի հարցում համաձայնության հասնեն պորտուգալական ակումբի հետ։
- Չենք հեռանում Մանչեսթերից։ «Յունայթեդը» նպատակադրված է ձեռք բերել «Բիրմինգհեմի» 16-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։ «Կարմիր սատանաների» ղեկավարոթյուը պատանի տաղանդավոր ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 14․5 մլն եվրո։ Սակայն, բիրմինգհեմյան ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը դեռևս չի շտպաում լքել ակումբը։ Հունիսին, երբ խաղացողը կդառնա 17 տարեկան, նա պատրաստվում է պորֆֆեսիոնալ պայմանագիր կնքել «կապույտների» հետ։
- «Նորվիչը» հայտարարել է սլովակ կիսապաշտպան Օնդրժեյ Դուդայի վարձակալության մասին։ Խաղացողը տեղափոխվել է Բեռլինի «Հերտայից»։
- «Չելսին» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը: Լոնդոնցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բրայթոնի» ավագ Լյուիս Դանկը։ Խնդիրն այն է, որ 28-ամյա պաշտպանի դիմաց «Բրայթոնը» ցանկանում է ստանալ 50 մլն եվրո։
Իսպանիա
Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն մտադրված է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել։ Այս ամենը կապված է նրա հետ, որ ակումբի հիմնական հարձակվո Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 4 ամիս։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Մատեո Մորետո, սակայն, թե կոնկրետ ում է ցանկանում ձեռք բերել ակումբը, լրագրողը չի նշում։
Իտալիա
- Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերն» ու Քրիստիան Էրիկսենը համաձայնության են հասել խաղացողի անձնական պայմանագրի հարցում։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, իսկ դանիացի կիսապաշտպանը կվասատակի 7․5 մլն եվրո։
- «Ինտերն» ու «Չելսին» գրեթե հասել են վերջնական համաձայնության Օլիվիե Ժիրուի տրանսֆերի հարցում։ «Կապույտները» տրանսֆերի դիմաց պահանջում են 5+1 եվրո, իսկ «ներաձուրիները» պատրաստ են վճարել 4+1 մլն եվրո։ Ինչպես Էրիկսենի դեպքում, Ժիրուի պայմանագիրը նույնպես լրանում է ամռանը, սակայն «Ինտերը» ցանկանում է ուժեղացնել կազմը՝ երկրորդ շրջանի համար։
- BBC-ն հաղորդում է, որ «Ղարաբաղի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը բուժզննում է անցել «Միլանի» համար։ Միլանյան ակումբը ցանկանում է մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել բոսնիացի դարպասապահին։