Տուխելը քննադատել է Բավարիայի պաշտպանին 🎥
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղից հետո (2:2) քննադատել է իր թիմի կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեին.
«Նա երկու անգամ չափազանց «ագահ» էր դաշտում։ Կիմն առաջին գոլի դրվագում շատ շուտ սկսեց արագանալ , իսկ Կրոսը, իր փոխանցումով, ծուղակը գցեց նրան։ Նա կարդում էր խաղը, բայց շատ ագրեսիվ էր գործում։
Երկրորդ գոլի դրվագում, ցավոք, նա կրկին սխալ թույլ տվեց։ Մենք, հինգն ընդդեմ երկուսի, քանակական առավելություն ունեինք։ Բացարձակ անհրաժեշտություն չկար Ռոդրիգոյի դեմ պաշտպանվել այդքան ագրեսիվ։ Այդ պահին, երբ Էրիկ Դայերը պատրաստվում էր օգնության հասնել, Կիմը տապալեց Ռոդրիգոյին։ Ցավոք, հաշվի առնելով մրցակցի կարգը` նման սխալները չեն ներվում։ Պետք է առաջ շարժվել»,- մեջբերում է Bayern & Germany-ն։
Հավելենք, որ Կիմ Մին Ջեն «Ռեալի» դեմ խաղում «Բավարիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հարավկորեացի պաշտպանի սխալների հետևանքով «արքայական» ակումբը երկու գոլ խփեց, որոնք իր անվան դիմաց գրանցեց Վինիսիուսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Կիմ Մին Ջե, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ