Տուխելը ռեկորդով է հեռանում Փարիզից
Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակումբի կազմում Լիգա 1-ի շրջանակում հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել։
Գերմանացի մասնագետի գլխավորությամբ ակումբը հանդիպումների 75,6 տոկոսը ավարտել է հաղթանակով։ Այս ցուցանիշը մարզչի համար լավագույնն է ոչ միայն «ՊՍԺ»-ի, այլ նաև Լիգա 1-ի ողջ պատմության ընթացքում։
Տուխելը գլխավորել է ակումբը 2018 հունիսից թվականից և ակումբի հետ միասին 6 տիտղոս է նվաճել՝ այդ թվում՝ երկու անգամ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն։
# Թոմաս ՏՈւխել, Լիգա-1, ՊՍԺ