Տոտենհեմը ցանկանում է ձեռք բերել Սաութհեմպտոնի լավագույն ռմբարկուին
Ինչպես հաղորդում է Eurosport-ը, «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» լավագույն ռմբարկու Դանի Ինգսի տրանսֆերային իրավունքները։
Հաղորդվում է, որ «շնաձկները» դեռևս նախորդ ամռանն էին ցանկանում իրականացնել 28-ամյա անգլիացու տրանսֆերը, սակայն արդյունքում «Բենֆիկայից» վարձավճարով ձեռք բերեցին Կառլոս Վինիսիուսին։
Այժմ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը քննարկում է Դանի Ինգսին ձեռք բերելու հնարավորությունները։
Ակնկալվում էր, որ հարձակվողը դեկտեմբեր ամսին կերկարաձգի պայմանագիրը հարազատ ակումբի հետ, սակայն կողմերը չկարողացան համաձայնեցնել նոր պայմանագրի կետերը։
Պայմանագիրը կողմերի միջև նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ին։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դանի Ինդսը «Սաութհամպտոնի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# ԱՊԼ, Դանի Ինգս, Կառլոս Վինիսիուս, Սաութհեմփթոն, Տոտենհեմ, տրանսֆերներ