Տոտենհեմը մտադիր է ՊՍԺ-ի հետ պայքարել Մեսսիի տրանսֆերի համար
«Տոտենհեմը» մտադիր է շոկային տրանսֆեր իրականացնել` թիմ հրավիրելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիին, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն` հղում կատարելով Daily Express-ին, լոնդոնյան ակումբն արդեն համակերպվել է, որ ակումբից, ամենայն հավանականությամբ, կհեռանա Հարի Քեյնը, ում տրանսֆերի դիմաց «Տոտենհեմը» կստանա մոտ 118-120 մլն եվրո, ինչը նրանց հնարավորություն կտա ունենալ պատշաճ տրանսֆերային ու աշխատավարձի բյուջե, այդ պաճառով էլ «խթանները» ցանկանում են Լեո Մեսսիի տրանսֆերի հարցում մրցակցել «Պարի Սեն-Ժերմենի» հետ։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին լքում է «Բարսելոնան», քանի որ կատալոնական ակումբը չի կարող գրանցել նրա հետ կնքվելիք պայմանագիրը։
Հայտնի է, որ Մեսսիի հետ պայմանագիր կնքելուն ամենամոտը ՊՍԺ-ն է, որն օգոստոսի 8-ին առաջին պաշտոնական առաջարկն է կատարել Լեո Մեսսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Հարի Քեյն, ՊՍԺ, Տոտենհեմ, տրանսֆերներ