Տոտենհեմը ձեռք է բերել խորվաթական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է խորվաթական «Հայդուկի» 16-ամյա կենտրոնական պաշտպան Լուկա Վուշկովիչին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. հուլիսի 1-ից, երբ պատանի ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։
Լոնդոնյան ակումբը Վուշկովիչի տրանսֆերի դիմաց «Հայդուկին» վճարել է 13,8 մլն եվրո։
Նշենք, որ Լուկա Վուշկովիչը խորվաթական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկն է։ Նա «Հայդուկի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Վուշկովիչը 2023 թ. փետրվարի 26-ին, 16 տարեկան և 2 օրական հասակում նորամուտը նշելով «Հայդուկի» կազմում, դարձավ Խորվաթիայի Ազգային լիգայում երբևէ հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Վուշկովիչը նաև «Հայդուկի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակն է` 16 տարեկան և 5 օրական հասակում գրավելով «Օսիեկի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգային լիգա, Լուկա Վուշկովիչ, Խորվաթիայի առաջնություն, Հայդուկ, Տոտենհեմ, տրանսֆերներ