Տոտենհեմը հերթական անգամ վերջին րոպեներին միավորներ կորցրեց 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Ժոզե Մոուրինիոյի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմպտոնին» և չկարողանալով մինչև խաղավարտ պահպանել հաղթական հաշիվը՝ համանուն քաղաքից հեռանալով միայն 1 միավորով։
Կարելի է ասել, որ հյուրերը խաղը սկսել էին արդեն 0։1 հաշվով, քանի որ հենց առաջին րոպեին Բեն Դևիսի հաշվենկատ փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Տանգի Նդոմբելեն՝ 0։1։
Այս գոլից հետո տանտետերերը հիմնականում խաղի ղեկն իրենց ձեռքում էին պահում և միայն խաղի հիմնական ժամանակից 4 րոպե առաջ Պեդրու Նետուի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Ռոմեն Սեսը գլխի հարվածով վերականգնեց խաղի հավասարությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 1։1։
Այսպիսով, ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» հերթական անգամ խաղավարտին միավորներ կորցրեց։
Այս խաղից հետո «Տոտենհեմը», վաստակած 26 միավորներով, 5-րդն է, իսկ «գայլերն» իրենց ակտիվում ունեն 21 միավոր և հանգրվանել են մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Ռոմեն Սես, Վուլվերհեմփթոն, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ