Տիկնիզյանի գործակալ. «Նա վճռական է տրամադրված խաղալ Ռուսաստանի հավաքականում»
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, թե ինչու է իր ֆուտբոլիստը հրաժարվել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում.
«Հայաստանի հավաքականը ժամանակ առ ժամանակ կապ է հաստատում Նաիրի հետ, որպեսզի նա համալրի իրենց շարքերը։
Վերջին անգամ նրա հետ կապվել են մի քանի շաբաթ առաջ, սակայն այդ հարցում Տիկնիզյանի որոշումը չի փոխվել, քանի որ նա վճռական է տրամադրված հանդես գալ Ռուսաստանի հավաքականում»,- Կլյուևի խոսքերը մեջբերում է Championat.com-ը։
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը ծնունդով Սանկտ Պետերբուրգից է և հանդես է գալիս ձախ պաշտպանի ու կիսապաշտպանի դիրքերում։
Տիկնիզյանը 2021 թ. օգոստոսից հանդես է գալիս «Լոկոմոտիվի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 19 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ռուսաստանի հավաքական