Տիկնիզյանի բենեֆիսը. Նաիրի գոլն ու ասիստը հաղթանակ պարգևեցին Լոկոմոտիվին Զենիթի դեմ խաղում🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս մրցեց «Զենիթի» դեմ` 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնելով։
Հանդիպման հերոս դարձավ «երկաթուղայինների» լատերալ Նաիր Տիկնիզյանն` իր անվան դիմաց գրանցելով գոլ և գոլային փոխանցում։
Հայազգի ֆուտբոլիստն իր թիմի հաղթական գնդակը խփեց 90+1-րդ րոպեին։
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը, 90+7-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվն» այս հաղթանակից հետո վաստակեց 15 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։
«Զենիթը», 17 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, ՌՊԼ