Տիկնիզյանը պատմել է` ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում
Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը հյուրընկալվել է յութուբյան հանրահայտ «Коммент.шоу» հաղորդաշարին, որի ընթացում պատմել է նաև, թե ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում.
«Այժմ կարող եմ հանգիստ խոսել, ինչից հետո ասածներս չեն դառնա քննարկման լայն առիթ։
Կասեմ միայն ճշմարտությունը. ես մինչև վերջ սպասել եմ Ռուսաստանի հավաքականում խաղալու շանսին։ Իմ համբերության բաժակը լցվեց նախորդ տարվա նոյեմբերին, երբ Վալերի Կարպինը հրապարակեց 30 խաղացողներից բաղկացած ընդլայնված հայտացուցակ։
Ես իմ ազգանունը չգտա այնտեղ և մտածեցի. «Ոչ մի խնդիր։ Նա մարզիչ է և սա է նրա տեսլականը։ Իրավունք չունեմ քննարկելու այդ որոշումը և ասել, որ այս մարզիչը լավն է, իսկ մյուսը` վատը»։
Այս տարեսկզբին որոշում կայացրի, որ առաջ շարժվելու ժամանակն է։ Այժմ կան բոլոր նախադրյալները՝ փոխելու սպորտային քաղաքացիությունն՝ ի շահ ձեր հավակնությունների և ֆուտբոլային ապագայի»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է սույն թվականի մարտի 25-ին Եվրո-2024-ի որակավորման առաջին տուրում Թուրքիայի դեմ կայացած խաղում (1:2)։
Եզրային պաշտպանը մեր ընտրանու մարզաշապիկը կրել է արդեն 4 անգամ` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ռուսաստանի հավաքական, Վալերի Կարպին