Տիկնիզյանը շարունակում է փայլել` չորրորդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ🎥
Մեկնարկել է Ռուսաստանի գավաթի 2023/24 խաղարկության խմբային փուլը, որի առաջին տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ուրալի» նկատմամբ։
«Երկաթուղայինների» կամզից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանն, ով 46-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և արդեն 49-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` պարգևելով հաղթանակ մոսկովյան ակումբին։
Նշենք, որ 24-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում պաշտոնական խաղերում չորրորդ անընդմեջ խաղում դառնում է գոլի հեղինակ։
Հայ ֆուտբոլիստն այս շարքն սկսել է դեռևս նախորդ մրցաշրջանից, երբ մայիսի 28-ին գրավեց «Դինամո Մոսկվայի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, Ուրալ, Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ